Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) Մոսկվայում կայացած կոնգրեսում հաստատել է ըմբշամարտի կանոնների փոփոխությունները: Այսուհետեւ ըմբշամարտի գոտեմարտը բաղկացած կլինի երկու մրցափուլից՝ յուրաքանչյուրը 3 րոպե, 30 վայրկյան ընդմիջումով: Լրացուցիչ ժամանակը վերացվել է: Օրինակ՝ ազատ ոճի ըմբշամարտում մրցափուլի առաջին երկու րոպեից հետո միավոր չվաստակելու դեպքում մրցավարները կորոշեն, թե մրցակիցներից ով է առավել պասիվ եւ նա էլ պետք է 30 վայրկյանում միավոր վաստակի: Եթե նա դա չկարողանա անի, ապա միավորը կշնորհվի մրցակցին: Գորգից դուրս հրելը վերացվել է: Քննարկվում են եւս երկու հնարավոր փոփոխություններ: Խնդիր է դրված բացառել ուժեղագույնների գոտեմարտերը նախնական փուլերում: ՖԻԼԱ-ի բյուրոյի որոշմամբ, կանոններն արդեն ուժի մեջ են, հաղորդում է wrestrus.ru-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի
13:57 , 19 նոյեմբերի