Հաստատվել են ըմբշամարտի նոր կանոնները

20:09   20 մայիսի, 2013

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) Մոսկվայում կայացած կոնգրեսում հաստատել է ըմբշամարտի կանոնների փոփոխությունները: Այսուհետեւ ըմբշամարտի  գոտեմարտը բաղկացած կլինի երկու մրցափուլից՝ յուրաքանչյուրը 3 րոպե, 30 վայրկյան ընդմիջումով: Լրացուցիչ ժամանակը վերացվել է: Օրինակ՝ ազատ ոճի ըմբշամարտում մրցափուլի առաջին երկու րոպեից հետո միավոր չվաստակելու դեպքում մրցավարները կորոշեն, թե մրցակիցներից ով է առավել պասիվ եւ նա էլ պետք է 30 վայրկյանում միավոր վաստակի: Եթե նա դա չկարողանա անի, ապա միավորը կշնորհվի մրցակցին: Գորգից դուրս հրելը վերացվել է: Քննարկվում են եւս երկու հնարավոր փոփոխություններ: Խնդիր է դրված բացառել ուժեղագույնների գոտեմարտերը նախնական փուլերում: ՖԻԼԱ-ի բյուրոյի որոշմամբ, կանոններն արդեն ուժի մեջ են, հաղորդում է wrestrus.ru-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։