15:55  ,  19 մայիսի, 2013

Սլավոլյուբ Մուսլին. Ցանկացած թիմ կցանկանար ունենալ Մարկոս Պիզելի

Մարկոս Պիզելին լավ խաղացող է, սակայն այդ դիրքում մենք ունենք Մաուրիսիո Պերեյրա, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետը մեկնաբանել է «Կուբանի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Մարկոս Պիզելիի՝ «Կրասնոդար» տեղափոխվելու մասին լուրերը:

«Դրանք միայն ասեկոսեներ են: Այո, Մարկոսը լավ խաղացող է, ցանկացած թիմ կցանկանար նրան տեսնել իր կազմում, սակայն այդ դիրքում մենք ունենք Մաուրիսիո Պերեյրա»,- Մուսլինի խոսքը մեջբերում է rsport.ru-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա Մարկոսը 2011-ին Դոնեցկի «Մետալուրգից» է տեղափոխվել «Կուբան»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 5 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով