15:55 19 մայիսի, 2013Մարկոս Պիզելին լավ խաղացող է, սակայն այդ դիրքում մենք ունենք Մաուրիսիո Պերեյրա, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետը մեկնաբանել է «Կուբանի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի՝ «Կրասնոդար» տեղափոխվելու մասին լուրերը:
«Դրանք միայն ասեկոսեներ են: Այո, Մարկոսը լավ խաղացող է, ցանկացած թիմ կցանկանար նրան տեսնել իր կազմում, սակայն այդ դիրքում մենք ունենք Մաուրիսիո Պերեյրա»,- Մուսլինի խոսքը մեջբերում է rsport.ru-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մարկոսը 2011-ին Դոնեցկի «Մետալուրգից» է տեղափոխվել «Կուբան»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 5 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.