16:21  ,  17 մայիսի, 2013

Մարկոս Պիզելին կարող է տեղափոխվել «Կրասնոդար»

Ռուսական «Կուբանի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին ամռանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար», հաղորդում է Sports.ru-ն։

Ակումբների միջեւ բանակցությունները շարունակվում են։

«Կրասնոդարը» Պիզելիի համար «Կուբանին» կտա կիսապաշտպան Վլադիսլավ Իգնատեւի տրանսֆերի իրավունքն ու ֆինանսական փոխհատուցում։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Պիզելին մասնակցել է 21 հանդիպման, խփել է 5 գնդակ, կատարել է 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում