21:05  ,  16 մայիսի, 2013

Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանագիր են կնքել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում օրերս պայմանագիր է կնքել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը Երեւան էր ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Լուկաշենկոն նաեւ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է:

Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի կնքած պայմանագիրն իր մեջ ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ: Նախատեսվում է նաեւ երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի բաժինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում