21:05 16 մայիսի, 2013Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում օրերս պայմանագիր է կնքել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը Երեւան էր ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Լուկաշենկոն նաեւ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի կնքած պայմանագիրն իր մեջ ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ: Նախատեսվում է նաեւ երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի բաժինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.