Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում օրերս պայմանագիր է կնքել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը Երեւան էր ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Լուկաշենկոն նաեւ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի կնքած պայմանագիրն իր մեջ ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ: Նախատեսվում է նաեւ երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի բաժինը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի