ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարության մասնագիտացված մարզադպրոցի հեծանվորդները հանդես են եկել Իրանում եւ Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում:
Ասիական լիգայի բաց առաջնությունում, 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում, երրորդ տեղը գրավել է երեւանցի Էդվարդ Մաթոսյանը (առաջին եւ երկրորդ տեղերին արժանացել են համապատասխանաբար Իրանի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները):
Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող է մասնակցել նույն մարզադպրոցի պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա երրորդն էր հրապարակային ` երեք կիլոմետր հետապնդումով մրցավազքում: Երեւանցի հեծանվորդը հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: Վարշավայում, 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձեւում Հովհաննեսը գրավեց երկրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի