16:11 6 մայիսի, 2013ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարության մասնագիտացված մարզադպրոցի հեծանվորդները հանդես են եկել Իրանում եւ Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում:
Ասիական լիգայի բաց առաջնությունում, 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում, երրորդ տեղը գրավել է երեւանցի Էդվարդ Մաթոսյանը (առաջին եւ երկրորդ տեղերին արժանացել են համապատասխանաբար Իրանի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները):
Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող է մասնակցել նույն մարզադպրոցի պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա երրորդն էր հրապարակային ` երեք կիլոմետր հետապնդումով մրցավազքում: Երեւանցի հեծանվորդը հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: Վարշավայում, 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձեւում Հովհաննեսը գրավեց երկրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.