19:14  +04,  3 մայիսի, 2013

Իբրահիմովիչ. Բեքհեմը Բիբեր է լսում

Դեւիդ Բեքհեմը լսում է Ջասթին Բիբերի երգերը, ասել է ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, գրում է բրիտանական The Sun-ը։

«Մի անգամ, հանդիպումից հետո հանդերձարանում մենք տեսանք Բեքհեմի iPod-ը եւ որոշեցինք նայել երգացանկը։ Զարմացանք, հայտնաբերելով Բիբերի եւ Սելենա Գոմեսի երգերը։ Ես ենթադրում էի, որ կգտնենք լավ բրիտանական ռոք կամ հիպ-հոպ։ Հաճելի է իմանալ, որ Բեքհեմը ոչ ամեն ինչում ունի լավ ճաշակ։ Ճիշտ է, հետո պարզվեց, որ այդ երգերը լսում են Բեքհեմի երեխաները, բայց մենք կասկածում ենք։ Մենք երկար ծիծաղում էինք, Բեքհեմը խոստացավ երեխաների համար առանձին iPod գնել եւ ջնջել այդ երգացանկը իր iPod-ից»,- ասել է Իբրահիմովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Lazr 20:03-03/05
an&ashaka ete inqna lsum