19:14 3 մայիսի, 2013Դեւիդ Բեքհեմը լսում է Ջասթին Բիբերի երգերը, ասել է ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, գրում է բրիտանական The Sun-ը։
«Մի անգամ, հանդիպումից հետո հանդերձարանում մենք տեսանք Բեքհեմի iPod-ը եւ որոշեցինք նայել երգացանկը։ Զարմացանք, հայտնաբերելով Բիբերի եւ Սելենա Գոմեսի երգերը։ Ես ենթադրում էի, որ կգտնենք լավ բրիտանական ռոք կամ հիպ-հոպ։ Հաճելի է իմանալ, որ Բեքհեմը ոչ ամեն ինչում ունի լավ ճաշակ։ Ճիշտ է, հետո պարզվեց, որ այդ երգերը լսում են Բեքհեմի երեխաները, բայց մենք կասկածում ենք։ Մենք երկար ծիծաղում էինք, Բեքհեմը խոստացավ երեխաների համար առանձին iPod գնել եւ ջնջել այդ երգացանկը իր iPod-ից»,- ասել է Իբրահիմովիչը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.