Մոսկվայի «Սպարտակը» մայիսի 2-ին մեկնել է Սարանսկ, որտեղ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Մորդովիային»։
Վալերի Կարպինի թիմի կազմում Սարանսկ են ժամանել 20 ֆուտբոլիստներ։ Վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը մնացել է Մոսկվայում, փոխանցում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշել էր, որ խաղադաշտ դուրս գալու դեպքում Մովսիսյանի վնասվածքը կարող է կրկնվել։
Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվողը մկանային վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին կայացած ԲԿՄԱ – «Սպարտակ» (2:2) խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում