10:04  ,  2 մայիսի, 2013

«Սպարտակի» բժիշկ. Խաղադաշտ դուրս գալու դեպքում Յուրա Մովսիսյանի վնասվածքը կարող է կրկնվել

Յուրա Մովսիսյանի վերականգնումը նորմալ է ընթանում, ասել է Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը, ով պատմել է Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվողի առողջական վիճակի մասին:

«Յուրա Մովսիսյանի վերականգնումը նորմալ է ընթանում: Մայիսի 1-ին Յուրան մարզման մի մասն անցկացրեց թիմի ընդհանուր խմբում: Սակայն չի կարելի միանշանակ բացառել, որ վնասվածքը չի կրկնվի, եթե վաղը նա խաղադաշտ դուրս գա»,- բժշկի խոսքը մեջբերում է BobSoccer.ru-ն:

Մայիսի 3-ին «Սպարտակն» արտագնա խաղում ուժերը կչափի Սարանսկի «Մորդովիայի» հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում