«Սպարտակը» Սարանսկ է մեկնել առանց Յուրա Մովսիսյանի

12:31   2 մայիսի, 2013

Մոսկվայի «Սպարտակը» մայիսի 2-ին մեկնել է Սարանսկ, որտեղ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Մորդովիային»։

Վալերի Կարպինի թիմի կազմում Սարանսկ են ժամանել 20 ֆուտբոլիստներ։ Վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը մնացել է Մոսկվայում, փոխանցում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշել էր, որ խաղադաշտ դուրս գալու դեպքում Մովսիսյանի վնասվածքը կարող է կրկնվել։

Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվողը մկանային վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին կայացած ԲԿՄԱ – «Սպարտակ» (2:2) խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.