Երեւանի «Միկայի» եւ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Սարգիս Շահինյանն այս օրերին փորձաշրջան է անցնում պորտուգալական «Բրագայում», փոխանցում են երեւանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ապրիլի 27-ին կայացած «Միկա» - «Ուլիս» (2:0) խաղից հետո 17-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Պորտուգալիա եւ արդեն հասցրել է մի քանի մարզում անցկացնել «Բրագայի» կազմում՝ թողնելով լավ տպավորություն:
Շահինյանը «Բրագայում» կմարզվի մեկ շաբաթ, ինչից հետո պորտուգալական ակումբը որոշում կկայացնի նրան ձեռք բերելու վերաբերյալ:
Նշվում է, որ «Միկայի» մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ եւս հայտնվել են արտասահմանյան թիմերի ուշադրության կենտրոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:14 , 1 սեպտեմբերի
12:47 , 1 սեպտեմբերի
12:05 , 1 սեպտեմբերի
11:12 , 1 սեպտեմբերի
10:35 , 1 սեպտեմբերի
10:03 , 1 սեպտեմբերի
09:35 , 1 սեպտեմբերի
09:06 , 1 սեպտեմբերի 
01:59 , 1 սեպտեմբերի 
01:30 , 1 սեպտեմբերի