Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում «Բրագայում»

12:02   1 մայիսի, 2013

Երեւանի «Միկայի» եւ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Սարգիս Շահինյանն այս օրերին փորձաշրջան է անցնում պորտուգալական «Բրագայում», փոխանցում են երեւանյան ակումբի մամուլի ծառայությունից: 

Ապրիլի 27-ին կայացած «Միկա» - «Ուլիս» (2:0) խաղից հետո 17-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Պորտուգալիա եւ արդեն հասցրել է մի քանի մարզում անցկացնել «Բրագայի» կազմում՝ թողնելով լավ տպավորություն:

Շահինյանը «Բրագայում» կմարզվի մեկ շաբաթ, ինչից հետո պորտուգալական ակումբը որոշում կկայացնի նրան ձեռք բերելու վերաբերյալ:

Նշվում է, որ «Միկայի» մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ եւս հայտնվել են արտասահմանյան թիմերի ուշադրության կենտրոնում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.