23:35  ,  26 ապրիլի, 2013

Հոկեյիստները որակազրկվել են արբեցողության համար

Էստոնիայի տափօղակով հոկեյի միությունը պատժել է ազգային հավաքականի վեց խաղացողների, որոնք Դոնեցկում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի օրերին օգտագործել են ոգելից խմիչք եւ եղել են անսթափ վիճակում: Էստոնացիները մրցաշարում տանուլ են տվել բոլոր հանդիպումները, հաղորդում է Rsport-ը: Վեց խաղացողներն էլ մեկ տարի զրկված կլինեն ազգային հավաքականում խաղալու իրավունքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում