19:35  ,  26 ապրիլի, 2013

Ծեծկռտուք սառույցի վրա՝ չորս դարպասապահների մասնակցությամբ

Տափօղակով հոկեյի Կվեբեկի երիտասարդական լիգայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ շարքում հանդիպել են «Բլենվիլ Բուաբրիան Արմադա» եւ «Բե Կոմո Դրաքար» թիմերը, որոնց հիմնական եւ պահեստային չորս դարպասապահները եզրափակիչ ազդանշանից հետո ծեծկռտուք են սարքել հենց սառույցի վրա։ Բոլոր դարպասապահները մեկ խաղով որակազրկվել են, հաղորդում է thebiglead.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում