Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ» - «Բետիս» (3:1) հանդիպմանը ներկա է եղել նաեւ Արքայական թիմի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Իրինա Շեյկը, որն անցած շաբաթ հասցրել է լինել Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Իսպանիայում, գրում է elbalonrosa.com-ը:
Իր ներկայությամբ Շեյկը փաստացի հերքել է լուրերը, թե սառեցրել է հարաբերությունները Ռոնալդուի հետ: Շեյկի հետ խաղին եղել է նաեւ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեսի կինը, որն էլ լուսանկարը տեղադրել է Թվիթերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում