12:14  ,  20 ապրիլի, 2013

Ֆուտբոլիստների բախում՝ Լիբերտադորեսի Գավաթի խաղից հետո

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի «Ուաչիպատո» - «Գրեմիո» (1:1) հանդիպումից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ ընդհարում է տեղի ունեցել:

Բախման հրահրողը եղել է «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգուն, որը անհասկանալի պատճառներով որոշել է ծիծաղել չիլիացի գործընկերոջ վրա: Դրանից հետո Լուշեմբուրգուն  փորձել է հեռանալ հանդերձարան, սակայն չիլիացի ֆուտբոլիստները հարձակվել են նրա վրա: Չիլիացիները պնդում են, թե Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն անպատվել եւ ծաղրել է իրենց, հաղորդում է sportsinabag.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում