12:14 20 ապրիլի, 2013Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի «Ուաչիպատո» - «Գրեմիո» (1:1) հանդիպումից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ ընդհարում է տեղի ունեցել:
Բախման հրահրողը եղել է «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգուն, որը անհասկանալի պատճառներով որոշել է ծիծաղել չիլիացի գործընկերոջ վրա: Դրանից հետո Լուշեմբուրգուն փորձել է հեռանալ հանդերձարան, սակայն չիլիացի ֆուտբոլիստները հարձակվել են նրա վրա: Չիլիացիները պնդում են, թե Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն անպատվել եւ ծաղրել է իրենց, հաղորդում է sportsinabag.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.