22:17  ,  30 մարտի, 2013

Սերենա Ուիլյամսը՝ Մայամիի մրցաշարի հաղթող

Մայամիում կայացած թենիսի Sony Open մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հաղթանակով:

Եզրափակիչում Սերենան 3 սեթերի արդյունքում պարտության մատնեց երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովային: 2 ժամ 8 րոպե տեւած մրցախաղում ամերիկուհին կամային հաղթանակ տարավ 4:6, 6:4, 6:0 հաշվով:

Ուիլյամսը Մայամիի մրցաշարում հաղթող է ճանաչվում 6-րդ անգամ, իսկ Շարապովան դեռ նման պատվի չի արժանացել: Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար է:

Մայամի, Sony Open

Կանայք, եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 4:6, 6:4, 6:0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում