22:17 30 մարտի, 2013Մայամիում կայացած թենիսի Sony Open մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հաղթանակով:
Եզրափակիչում Սերենան 3 սեթերի արդյունքում պարտության մատնեց երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովային: 2 ժամ 8 րոպե տեւած մրցախաղում ամերիկուհին կամային հաղթանակ տարավ 4:6, 6:4, 6:0 հաշվով:
Ուիլյամսը Մայամիի մրցաշարում հաղթող է ճանաչվում 6-րդ անգամ, իսկ Շարապովան դեռ նման պատվի չի արժանացել: Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար է:
Մայամի, Sony Open
Կանայք, եզրափակիչ
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 4:6, 6:4, 6:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.