15:55  ,  30 մարտի, 2013

Տրապատոնի. Մոուրինյոն չի վերադառնա «Ինտեր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի վերադառնա Միլանի «Ինտեր», ասել է Իռլանդիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին, փոխանցում է Football Italia-ն:

«Ես չեմ կարծում, որ Ստրամաչոնին չի վերահսկում իրավիճակը: «Ինտերին» անհրաժեշտ է կազմի ուժեղացում, բայց առայժմ նա վերահսկում է ամեն ինչ: Նրա օրոք թիմը դեմք ունի: Վստահ եմ, որ հենց Ստրամաչոնին կարող է ակումբին օգնել տրանսֆերային պատուհանի ժամանակ ընտրել անհրաժեշտ խաղացողների: Չեմ կարծում, որ Մոուրինյոն կվերադառնա «Ինտեր»: Ակումբի նախագահ Մորատին էլ չի փորձի դա անել: Պարզապես անխուսափելի է, որ Մոուրինյոյի նախկին ակումբների անհաջողությունների ժամանակ մամուլը չհիշի նրա թեկնածությունը»,- ասել է Տրապատոնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում