15:55 30 մարտի, 2013Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի վերադառնա Միլանի «Ինտեր», ասել է Իռլանդիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին, փոխանցում է Football Italia-ն:
«Ես չեմ կարծում, որ Ստրամաչոնին չի վերահսկում իրավիճակը: «Ինտերին» անհրաժեշտ է կազմի ուժեղացում, բայց առայժմ նա վերահսկում է ամեն ինչ: Նրա օրոք թիմը դեմք ունի: Վստահ եմ, որ հենց Ստրամաչոնին կարող է ակումբին օգնել տրանսֆերային պատուհանի ժամանակ ընտրել անհրաժեշտ խաղացողների: Չեմ կարծում, որ Մոուրինյոն կվերադառնա «Ինտեր»: Ակումբի նախագահ Մորատին էլ չի փորձի դա անել: Պարզապես անխուսափելի է, որ Մոուրինյոյի նախկին ակումբների անհաջողությունների ժամանակ մամուլը չհիշի նրա թեկնածությունը»,- ասել է Տրապատոնին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.