11:58  ,  30 մարտի, 2013

Դմիտրի Սելյուկ. Ինձ է պատկանում Արաս Օզբիլիսի տրանսֆերի իրավունքի կեսը

«Ինձ է պատկանում Արաս Օզբիլիսի տրանսֆերի իրավունքի կեսը: Այդ մասին ես ունեմ ՖԻՖԱ-ի փաստաթուղթ»,- ասել է ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը՝ սպառնալով դատի տալ «Կուբան» ֆուտբոլային ակումբին, փոխանցում է sportsdaily-ն:

 «Ես հասկացա, որ «Կուբանում» տեղի են ունենում տարօրինակ եւ ահավոր երեւույթներ: Ես կոնֆլիկտների կողմնակից չեմ: Ես ընդամենը պաշտպանում եմ այն, ինչի մասին պայմանավորվել են իմ հաճախորդներն ակումբի հետ: Ինձ է պատկանում Արաս Օզբիլիսի տրանսֆերի իրավունքի կեսը: «Կուբանում» ասում են, թե ես ոչ մի կապ չունեմ Օզբիլիսի հետ: Այժմ ճնշում են գործադրում նաեւ Արասի վրա: Բայց ես հայտարարում եմ, որ ինձ խաբել չի ստացվի: Ես ունեմ Օզբիլիսի վերաբերյալ բոլոր պաշտոնական թղթերը: Եթե «Կուբանը» շարունակի նույն ոգով, ապա ես զգուշացնում եմ, որ նրանցով կզբաղվի շվեյցարական վճռաբեկ դատարանը: Ընդ որում, ոչ թե սպորտային դատարանը, այլ՝ քաղաքացիականը: Նրանք կձերբակալվեն, հենց հայտնվեն Եվրոպայում: Ես ունեմ ՖԻՖԱ-ի փաստաթուղթ, որ Օզբիլիսի իրավունքների կեսը ինձ է պատկանում»,- ասել է Սելյուկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում