11:58 30 մարտի, 2013«Ինձ է պատկանում Արաս Օզբիլիսի տրանսֆերի իրավունքի կեսը: Այդ մասին ես ունեմ ՖԻՖԱ-ի փաստաթուղթ»,- ասել է ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը՝ սպառնալով դատի տալ «Կուբան» ֆուտբոլային ակումբին, փոխանցում է sportsdaily-ն:
«Ես հասկացա, որ «Կուբանում» տեղի են ունենում տարօրինակ եւ ահավոր երեւույթներ: Ես կոնֆլիկտների կողմնակից չեմ: Ես ընդամենը պաշտպանում եմ այն, ինչի մասին պայմանավորվել են իմ հաճախորդներն ակումբի հետ: Ինձ է պատկանում Արաս Օզբիլիսի տրանսֆերի իրավունքի կեսը: «Կուբանում» ասում են, թե ես ոչ մի կապ չունեմ Օզբիլիսի հետ: Այժմ ճնշում են գործադրում նաեւ Արասի վրա: Բայց ես հայտարարում եմ, որ ինձ խաբել չի ստացվի: Ես ունեմ Օզբիլիսի վերաբերյալ բոլոր պաշտոնական թղթերը: Եթե «Կուբանը» շարունակի նույն ոգով, ապա ես զգուշացնում եմ, որ նրանցով կզբաղվի շվեյցարական վճռաբեկ դատարանը: Ընդ որում, ոչ թե սպորտային դատարանը, այլ՝ քաղաքացիականը: Նրանք կձերբակալվեն, հենց հայտնվեն Եվրոպայում: Ես ունեմ ՖԻՖԱ-ի փաստաթուղթ, որ Օզբիլիսի իրավունքների կեսը ինձ է պատկանում»,- ասել է Սելյուկը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.