Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվել է ջրացատկի Հայասատնի առաջնությունը, որին մասնակցել են 33 մարզիկներ:
1 մետր ոստնացատկ ձեւում Հայաստանի չեմպիոն է դարձել Գեւորգ Պապոյանը, 3 մետր ոստնացատկում՝ Վլադիմիր Հարությունյանը, իսկ աշտարակացատկում՝ Ազատ Հարությունյանը, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Այս մրցաշարը հայ լողորդների համար ստուգատես է ամռանը կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ: Մեծ են ակընկալիքները հատկապես պատանիների Եվրոպայի առաջնությունից, որտեղ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի ղեկավարությունն ակընկալում է մրցանակային արդյունքներ գրանցել:
Ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը նշել է, որ հայ ջրացատկորդների համար լավ ստուգատես կլինի նաեւ ապրիլին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելացել է հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ եւ դա պայմանավորված է նաեւ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում Վրադիմիր Հարությունյանի նվաճած բրոնզե մեդալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի