14:28 28 մարտի, 2013Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվել է ջրացատկի Հայասատնի առաջնությունը, որին մասնակցել են 33 մարզիկներ:
1 մետր ոստնացատկ ձեւում Հայաստանի չեմպիոն է դարձել Գեւորգ Պապոյանը, 3 մետր ոստնացատկում՝ Վլադիմիր Հարությունյանը, իսկ աշտարակացատկում՝ Ազատ Հարությունյանը, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Այս մրցաշարը հայ լողորդների համար ստուգատես է ամռանը կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ: Մեծ են ակընկալիքները հատկապես պատանիների Եվրոպայի առաջնությունից, որտեղ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի ղեկավարությունն ակընկալում է մրցանակային արդյունքներ գրանցել:
Ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը նշել է, որ հայ ջրացատկորդների համար լավ ստուգատես կլինի նաեւ ապրիլին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելացել է հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ եւ դա պայմանավորված է նաեւ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում Վրադիմիր Հարությունյանի նվաճած բրոնզե մեդալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.