Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:
Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Շտիգլիցը վերադարձրեց տիտղոսը:
31-ամյա Շտիգլիցը շատ ակտիվ սկսեց մենամարտը եւ նկատելի առավելություն ուներ առաջին ռաունդում: Երկրորդ ռաունդը եւս Աբրահամը սկսեց պաշտպանությունից, սակայն բռնցքամարտիկները մի քանի հարվածներ հասցրեցին միմյանց: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ եւ նա մի քանի վտանգավոր հարվածներ բաց թողեց նաեւ երրորդ ռաունդում: Շտիգլիցը շատ ակտիվ ու ագրեսիվ էր գործում եւ ցանկանում էր արագ հաղթանակի հասնել: Երրորդ ռաունդից հետո բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը եւ դադարեցրեց մենամարտը: Գերմանացի բռնցքամարտիկը հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Արթուր Աբրահամը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Հիշեցնենք, որ Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպել էին նաեւ 2012թ. օգոստոսի 25-ին: Այդ օրը Արթուր Աբրահամը, հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ, խլել էր Շտիգլիցին պատկանող գոտին: Հայ բռնցքամարտիկը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ գերմանացին վերադարձրեց իր տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի