12:51  ,  21 մարտի, 2013

Ալեքսանդր Եմելյանենկոն ռինգ կվերադառնա մայիսին

Խառը մենամարտերի ռուսաստանցի ամենահայտնի մարտիկներից մեկը՝ Ալեքսանդր Եմելյանենկոն, ռինգ կվերադառնա 2013-ի մայիսի 25-ին: Մարզական սամբոյի Ռուսաստանի բազմակի չեմպիոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Լեգենդ» մարտական շոուին, տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը:

«Նախորդ մի քանի ամիսներն անցկացրել եմ Հունաստանի հայտնի վանքերից մեկում: Ես որոշեցի, որ ցանկանում եմ դարձյալ ռինգ դուր գալ եւ իմ մրցելույթներով երեխաների եւ երիտասարդների ուշադրությունը սեւեռել այս մարզաձեւի վրա»,- ասել է Եմելյանենկոն:

Հիշեցնեն, որ ավելի վաղ Ալեքսանդր Եմելյանենկոն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում