12:51 21 մարտի, 2013Խառը մենամարտերի ռուսաստանցի ամենահայտնի մարտիկներից մեկը՝ Ալեքսանդր Եմելյանենկոն, ռինգ կվերադառնա 2013-ի մայիսի 25-ին: Մարզական սամբոյի Ռուսաստանի բազմակի չեմպիոնը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Լեգենդ» մարտական շոուին, տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը:
«Նախորդ մի քանի ամիսներն անցկացրել եմ Հունաստանի հայտնի վանքերից մեկում: Ես որոշեցի, որ ցանկանում եմ դարձյալ ռինգ դուր գալ եւ իմ մրցելույթներով երեխաների եւ երիտասարդների ուշադրությունը սեւեռել այս մարզաձեւի վրա»,- ասել է Եմելյանենկոն:
Հիշեցնեն, որ ավելի վաղ Ալեքսանդր Եմելյանենկոն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.