10:57  ,  5 մարտի, 2013

Եվգենի Լովչեւ. Մեկ-երկու անհաջող խաղ եւ Մովսիսյանը կարող է պահեստայինների նստարանին հայտնվել

Վստահ չեմ, որ Յուրա Մովսիսյանի համար ամեն ինչ շատ հեշտ է լինելու, քանի որ «Սպարտակի» հարձակման գծում մրցակցությունը մեծ է: Այդ մասին հայտարարել է ռուս ֆուտբոլային վերլուծաբան Եվգենի Լովչեւը: Ռուս մասնագետն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը Մոսկվայի «Սպարտակ»:

«Մովսիսյանն առողջական խնդիրներ ուներ հավաքի սկզբնամասում, սակայն, երեւում է, հիմա նա վերականգնվել է: Դա շատ կարեւոր իրադարձություն է «Սպարտակի» համար, իսկ Յուրայի համար կարեւոր է, որ թիմն օգտագործում է իր ուժեղ կողմերը՝ արագությունը, հարվածելու միտվածությունը: Մովսիսյանին անհրաժեշտ է, որ «Սպարտակը» շատ գրոհի եւ ինքը հաճախ գնդակ ստանա՝ ունենալով տարածություն: Միեւնույն ժամանակ, վստահ չեմ, որ նրա համար ամեն ինչ շատ հեշտ է լինելու: «Սպարտակի» հարձակման գծում մրցակցությունը մեծ է: Մեկ-երկու անհաջող խաղ եւ Մովսիսյանը կարող  է պահեստայինների նստարանին հայտնվել: Իսկ նա ինքնահավան տղա է եւ սովոր է շատ խաղային ժամանակ ստանալուն: «Կրասնոդարում» մրցակցությունը թույլ էր, իսկ այստեղ այլ է: Կարեւոր է մարզիչի վստահությունը»,- Լովչեւի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս