10:57 5 մարտի, 2013Վստահ չեմ, որ Յուրա Մովսիսյանի համար ամեն ինչ շատ հեշտ է լինելու, քանի որ «Սպարտակի» հարձակման գծում մրցակցությունը մեծ է: Այդ մասին հայտարարել է ռուս ֆուտբոլային վերլուծաբան Եվգենի Լովչեւը: Ռուս մասնագետն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը Մոսկվայի «Սպարտակ»:
«Մովսիսյանն առողջական խնդիրներ ուներ հավաքի սկզբնամասում, սակայն, երեւում է, հիմա նա վերականգնվել է: Դա շատ կարեւոր իրադարձություն է «Սպարտակի» համար, իսկ Յուրայի համար կարեւոր է, որ թիմն օգտագործում է իր ուժեղ կողմերը՝ արագությունը, հարվածելու միտվածությունը: Մովսիսյանին անհրաժեշտ է, որ «Սպարտակը» շատ գրոհի եւ ինքը հաճախ գնդակ ստանա՝ ունենալով տարածություն: Միեւնույն ժամանակ, վստահ չեմ, որ նրա համար ամեն ինչ շատ հեշտ է լինելու: «Սպարտակի» հարձակման գծում մրցակցությունը մեծ է: Մեկ-երկու անհաջող խաղ եւ Մովսիսյանը կարող է պահեստայինների նստարանին հայտնվել: Իսկ նա ինքնահավան տղա է եւ սովոր է շատ խաղային ժամանակ ստանալուն: «Կրասնոդարում» մրցակցությունը թույլ էր, իսկ այստեղ այլ է: Կարեւոր է մարզիչի վստահությունը»,- Լովչեւի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.