Արման Երեմյանը վճռական պահին պասիվ էր, ես արժանի էի հաղթանակի, եւ մրցավարները ճիշտ որոշում են ընդունել, ասել է թաեքվոնդոյի Alexandria Open օլիմպիական վարկանիշային մրցաշարի ադրբեջանցի հաղթող Ռամին Ազիզովը` պատասխանելով Արման Երեմյանի մեղադրանքին, թե մրցավարները կողմնակալ որոշմամբ են հաղթանակը շնորհել Ազիզովին:
«Երեմյանը լավ մարտիկ է, Եվրոպայի առաջնության եւ Ունիվերսիադայի մրցանակակիր է: Այդ մենամարտում մրցակիցս լավ էր պատրաստված, բայց հաղթեցի ես: Մրցավարների կողմից ոչ մի օգնություն չի եղել: Արման Երեմյանը վճռական պահին պասիվ էր, ոչինչ չէր անում, ես արժանի էի հաղթանակի, եւ մրցավարները ճիշտ որոշում են ընդունել»,- ասել է Ռամին Ազիզովը azerisport-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի