17:16  ,  25 նոյեմբերի, 2013

Երեք մեդալ՝ Մոսկվայից

Մոսկվայում  կայացած  թաեքվոնդոյի Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցել է նաեւ Հայաստանի ուսանողական հավաքականը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին հինգ մարզիկներ, գլխավորում էր մարզիչ Զորայր Մեքինյանը:

Հայաստանի մարզիկներից Վահագն Ավագյանը 74 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, մեկական բրոնզե մեդալ են նվաճել Հակոբ Ղազարյանն  (63կգ)  ու Հայկազ Սամվելյանը ( 58 կգ), հաղորդում է Սպորտի նախարարության կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում