Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ավարտվեց թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: 141 երկրների մարզիկների թվում էին նաեւ Հայաստանի հինգ պատվիրակներ։ Նրանցից առավել հաջող հանդես եկավ 22-ամյա Սերգեյ Վարդազարյանը (63 կգ): Նա տարավ չորս հաղթանակ եւ եզրափակեց առաջին հնգյակը: Բացի այդ, վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանի աշակերտը ձեռք բերեց վարկանիշային 25,92 միավոր:
Օլիմպիական վարկանիշային միավորների քանակն ավելացրեց նաեւ (12,7 միավորով) Եվրոպայի փոխչեմպիոն Արման Երեմյանը (80 կգ), որը միայն մեկ հաղթանակ է տարել։ Նա ձախողումը համարել է իր ընտրած սխալ մարտավարության հետեւանք, գրում է ՀԱՕԿ կայքը:
Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները եւս պայքարից դուրս են մնացել նախնական փուլում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի