10:54  ,  26 փետրվարի, 2013

NHL. Օրվա աստղերն ու արդյունքները

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 25-ի գիշերն անցկացվել են 5 հանդիպումներ, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:

Առաջին աստղ է ճանաչվել «Նեշվիլի» պաշտպան Ռոման Յոսին, ով չորս միավոր է հավաքել «Դալասի» հետ խաղում՝ դառնալով 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:  

«Օտտավայի» դարպասապահ Բեն Բիշոպն օրվա երկրորդ աստղն է: «Մոնրեալի» դեմ խաղում Բիշոպը հետ մղելով 44 հարված: Երրորդ աստղ ճանաչված Անժե Կոպատարը «Անայհամի» դեմ խաղում «Լոս Անջելեսի» կազմում կատարել է 3 գոլային փոխանցում:

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Ֆիլադելֆիա» - «Տորոնտո» - 2:4 (0:1, 1:1, 1:2)

«Օտտավա» - «Մոնրեալ» - 2:1 (բուլիտներով) (0:0, 1:1, 0:0, 0:0, 1:0)

«Նեշվիլ» - «Դալաս» - 5:4 (լրացուցիչ ժամանակում) (1:0, 2:4, 1:0, 1:0)

«Չիկագո» - «Էդմինթոն» - 3:2 (լրացուցիչ ժամանակում) (1:1, 0:1, 1:0, 1:0)

«Լոս Անջելես» - «Անայհամ» - 5:2 (0:0, 2:2, 3:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում