10:54 26 փետրվարի, 2013Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 25-ի գիշերն անցկացվել են 5 հանդիպումներ, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:
Առաջին աստղ է ճանաչվել «Նեշվիլի» պաշտպան Ռոման Յոսին, ով չորս միավոր է հավաքել «Դալասի» հետ խաղում՝ դառնալով 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Օտտավայի» դարպասապահ Բեն Բիշոպն օրվա երկրորդ աստղն է: «Մոնրեալի» դեմ խաղում Բիշոպը հետ մղելով 44 հարված: Երրորդ աստղ ճանաչված Անժե Կոպատարը «Անայհամի» դեմ խաղում «Լոս Անջելեսի» կազմում կատարել է 3 գոլային փոխանցում:
NHL. Կանոնավոր առաջնություն
«Ֆիլադելֆիա» - «Տորոնտո» - 2:4 (0:1, 1:1, 1:2)
«Օտտավա» - «Մոնրեալ» - 2:1 (բուլիտներով) (0:0, 1:1, 0:0, 0:0, 1:0)
«Նեշվիլ» - «Դալաս» - 5:4 (լրացուցիչ ժամանակում) (1:0, 2:4, 1:0, 1:0)
«Չիկագո» - «Էդմինթոն» - 3:2 (լրացուցիչ ժամանակում) (1:1, 0:1, 1:0, 1:0)
«Լոս Անջելես» - «Անայհամ» - 5:2 (0:0, 2:2, 3:0)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.