Անգլիական «Չելսիի» հարձակվող Դանիել Ստարիջը մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, գրում է The Sun-ը։
Ֆուտբոլիստին չեն գոհացնում թիմի ցուցադրած արդյունքները, եւ եթե «Չելսին» չհայտնվի Չեմպիոնների լիգայի գոտում, անգլիացին այլ ակումբ կտեղափոխվի։
«Դանիելը կհեռանա, եթե «Չելսին» Անգլիայի առաջնությունում չկարողանա տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։ Նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ ցուցադրել իր լավագույն որակները»,- նշել է թերթի աղբյուրը։
Հիշեցնենք, որ նախկինում Ստարիջը դժգոհում էր, որ ինքը հանդես չի գալիս այն դիրքում, որում կարող է ավելի լավ գործել։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ֆուտբոլիստին տեղ է հատկացնում խաղադաշտի աջ եզրում, իսկ Ստարիջը ցանկանում է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստարիջը 9 գնդակ է խփել՝ ավելի շատ, քան Տորեսը, Դրոգբան եւ Կալուն միասին վերցրած։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի