The Sun. Ստարիջը կարող է հեռանալ «Չելսիից»

11:57   15 փետրվարի, 2012

Անգլիական «Չելսիի» հարձակվող Դանիել Ստարիջը մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, գրում է The Sun-ը։

Ֆուտբոլիստին չեն գոհացնում թիմի ցուցադրած արդյունքները, եւ եթե «Չելսին» չհայտնվի Չեմպիոնների լիգայի գոտում, անգլիացին այլ ակումբ կտեղափոխվի։

«Դանիելը կհեռանա, եթե «Չելսին» Անգլիայի առաջնությունում չկարողանա տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։ Նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում  եւ ցուցադրել իր լավագույն որակները»,- նշել է թերթի աղբյուրը։

Հիշեցնենք, որ նախկինում Ստարիջը դժգոհում էր, որ ինքը հանդես չի գալիս այն դիրքում, որում կարող է ավելի լավ գործել։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ֆուտբոլիստին տեղ է հատկացնում խաղադաշտի աջ եզրում, իսկ Ստարիջը ցանկանում է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստարիջը 9 գնդակ է խփել՝ ավելի շատ, քան Տորեսը, Դրոգբան եւ Կալուն միասին վերցրած։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.