Անգլիական «Չելսիի» հարձակվող Դանիել Ստարիջը մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, գրում է The Sun-ը։
Ֆուտբոլիստին չեն գոհացնում թիմի ցուցադրած արդյունքները, եւ եթե «Չելսին» չհայտնվի Չեմպիոնների լիգայի գոտում, անգլիացին այլ ակումբ կտեղափոխվի։
«Դանիելը կհեռանա, եթե «Չելսին» Անգլիայի առաջնությունում չկարողանա տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։ Նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ ցուցադրել իր լավագույն որակները»,- նշել է թերթի աղբյուրը։
Հիշեցնենք, որ նախկինում Ստարիջը դժգոհում էր, որ ինքը հանդես չի գալիս այն դիրքում, որում կարող է ավելի լավ գործել։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ֆուտբոլիստին տեղ է հատկացնում խաղադաշտի աջ եզրում, իսկ Ստարիջը ցանկանում է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստարիջը 9 գնդակ է խփել՝ ավելի շատ, քան Տորեսը, Դրոգբան եւ Կալուն միասին վերցրած։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի