11:33  ,  19 փետրվարի, 2013

NHL. Օրվա աստղերն ու արդյունքները

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 18-ի գիշերն անցկացվել են հերթական տուրի հանդիպումները եւ ընտրվել են օրվա աստղերը:

Առաջին աստղ է ճանաչվել «Տորոնտոյի» դարպասապահ Բեն Սկրիվենսը, ով 37 սեյվ է կատարել «Ֆլորիդայի» հետ խաղում՝ անառիկ պահելով սեփական դարպասը:

«Ֆինիքսի» դարպասապահ Մայք Սմիթն օրվա երկրորդ աստղն է. նա գոլ բաց չի թողել «Կագլարիի» հետ խաղում՝ հետ մղելով 30 հարված: Երրորդ աստղը նույնպես դարպասապահ է: Պետեր Բուդակը «Մոնրեալի» կազմում անառիկ է պահել սեփական դարպասը՝ «Կարոլինայի» հետ խաղում դառնալով 19 սեյվի հեղինակ:

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Կոլորադո» - «Նեշվիլ»՝ 6:5 (2:1, 4:3, 0:1) 

«Մոնրեալ» - «Կարոլինա»՝ 3:0 (0:0, 0:0, 3:0)

«Ֆլորիդա» - «Տորոնտո»՝ 0:3 (0:1, 0:2, 0:0) 

«Ֆինիքս» - «Կագլարի»՝ 4:0 (1:0, 0:0, 3:0) 

«Անահայմ» - «Կոլամբուս»՝ 3:2 (2:1, 0:0, 1:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում