11:33 19 փետրվարի, 2013Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 18-ի գիշերն անցկացվել են հերթական տուրի հանդիպումները եւ ընտրվել են օրվա աստղերը:
Առաջին աստղ է ճանաչվել «Տորոնտոյի» դարպասապահ Բեն Սկրիվենսը, ով 37 սեյվ է կատարել «Ֆլորիդայի» հետ խաղում՝ անառիկ պահելով սեփական դարպասը:
«Ֆինիքսի» դարպասապահ Մայք Սմիթն օրվա երկրորդ աստղն է. նա գոլ բաց չի թողել «Կագլարիի» հետ խաղում՝ հետ մղելով 30 հարված: Երրորդ աստղը նույնպես դարպասապահ է: Պետեր Բուդակը «Մոնրեալի» կազմում անառիկ է պահել սեփական դարպասը՝ «Կարոլինայի» հետ խաղում դառնալով 19 սեյվի հեղինակ:
NHL. Կանոնավոր առաջնություն
«Կոլորադո» - «Նեշվիլ»՝ 6:5 (2:1, 4:3, 0:1)
«Մոնրեալ» - «Կարոլինա»՝ 3:0 (0:0, 0:0, 3:0)
«Ֆլորիդա» - «Տորոնտո»՝ 0:3 (0:1, 0:2, 0:0)
«Ֆինիքս» - «Կագլարի»՝ 4:0 (1:0, 0:0, 3:0)
«Անահայմ» - «Կոլամբուս»՝ 3:2 (2:1, 0:0, 1:1)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.