23:57  ,  16 փետրվարի, 2013

Անգլիայի Գավաթ. «Էվերտոնը» բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Էվերտոնը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Առաջին լիգայում հանդես եկող «Օլդհեմ Աթլետիկի» հետ՝ 2:2:

Ընդ որում՝ մինչեւ խաղի ավելացված ժամանակի չորրորդ րոպեն «Էվերտոնը» նիգերիացի հարձակվող Վիկտոր Անիչեբեի եւ անգլիացի պաշտպան Ֆիլ Ջագելկայի խփած գոլերի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Այս զույգի հաղթողը կորոշվի երկրորդ խաղում, որը կկայանա «Էվերտոնի» խաղադաշտում: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում «Օլդհեմը» պայքարից դուրս էր թողել «Լիվերպուլին»:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել «Բլեքբերնը», «Միլուոլն» ու «Բարնսլին»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Օլդհեմ Աթլետիկ» - «Էվերտոն»՝ 2:2

Ջորդան Օբիտա, 13, Մեթ Սմիթ, 90+4 – Վիկտոր Անիչեբե, 25, Ֆիլ Ջագելկա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով