20:50  ,  16 փետրվարի, 2013

«Արսենալը» դուրս մնաց Անգլիայի Գավաթից

Լոնդոնի «Արսենալը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունից:

1/8 եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Չեմպինշիփի ներկայացուցիչ «Բլեքբերնին»: Հյուրերի հաղթական գնդակը խաղի վերջնամասում խփեց Թուրքիայի հավաքականի անգլիացի կիսապաշտպան Քոլին Կազիմ-Ռիչարդսը:

«Բլեքբերնից» բացի, քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեցին նաեւ «Միլուոլն» ու «Բարնսլին»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» - «Բլեքբերն»՝ 0:1

Քոլին Կազիմ-Ռիչարդս, 72

«Լութոն» - «Միլուոլ»՝ 0:3

Ջեյմս Հենրի, 12, Ռոբ Հալս, 38, Դանի Ն՛Գեսան, 85

«Միլթոն Քեյնես Դոնս» - «Բարնսլի»՝ 1:3

Դին Բոուդիչ, 61 – Կրիս Դագնալ, 3, Մարլոն Հերվուդ, 19, Կրիս Դանգել, 90+3

Հեռացում՝ Ալան Սմիթ, 90 («Միլթոն Քեյնես Դոնս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով