ՄՕԿ-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Մարկ Ադամսը հայտարարել է, որ դա բարդ որոշում է եղել կազմակերպության համար: Ադամսի խոսքով՝ առաջարկվել է Ըմբշամարտի միասնական ոճերի միջազգային ֆերերացիայի (FILA) հովանու ներքո գտնվող հունահռոմեական, ազատ ոճի եւ կանանց ըմբշամարտերը հանել օլիմպիական ծրագրից: Որորշումը կայացվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծրագրում եղած 26 մարզաձեւերը մանրամասն ուսումնասիրելուց հետո, գրում է sports.inquirer.net-ը:
Բադմինտոնը, սեղանի թենիսը, ժամանակակից հնգամարտը եւ թաեքվոնդոն կպահպանեն իրենց տեղը Օլիմպիական խաղերում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց այս մարզաձեւերի ներկայությունն է հարցականի տակ 2020թ. Օլիմպիական խաղերում:
Ըմբշամարտն օլիմպիական ծրագրից հանելու մասին վերջնական որոշումը կկայացվի 2013-ի սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համագումարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի