2020թ. Օլիմպիական խաղերն՝ առանց ըմբշամարտի՞

16:45   12 փետրվարի, 2013

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը փետրվարի 12-ին կայացած նիստում առաջարկել է ըմբշամարտ մարզաձեւը հանել 2020թ. Օլիպիական խաղերի ծրագրից:

ՄՕԿ-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Մարկ Ադամսը հայտարարել է, որ դա բարդ որոշում է եղել կազմակերպության համար: Ադամսի խոսքով՝ առաջարկվել է Ըմբշամարտի միասնական ոճերի միջազգային ֆերերացիայի (FILA) հովանու ներքո գտնվող հունահռոմեական, ազատ ոճի եւ կանանց ըմբշամարտերը հանել օլիմպիական ծրագրից: Որորշումը կայացվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծրագրում եղած 26 մարզաձեւերը մանրամասն ուսումնասիրելուց հետո, գրում է sports.inquirer.net-ը:

Բադմինտոնը, սեղանի թենիսը, ժամանակակից հնգամարտը եւ թաեքվոնդոն կպահպանեն իրենց տեղը Օլիմպիական խաղերում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց այս մարզաձեւերի ներկայությունն է հարցականի տակ 2020թ. Օլիմպիական խաղերում:

Ըմբշամարտն օլիմպիական ծրագրից հանելու մասին վերջնական որոշումը կկայացվի 2013-ի սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համագումարում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.