Ավստրալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ջոն Քոութսը կոչ է արել պատժել սպորտում դոպինգային եւ բուքմեյքերական սկանդալների հետ որեւէ առնչություն ունեցող աստղերին եւ պաշտոնյաներին:
Այդ հայտարարությունը Քոութսն արել է արգելված դեղամիջոցների օգտագործման, մարզական միջոցառումներում խաղադրույքներ կատարելու եւ կազմակերպված հանցավորության հետ կապի վերաբերյալ մեկ տարվա հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: Հետաքննությունը ցույց է տվել, որ դոպինգի տարածմանն ու պայմանավորված հանդիպումների կազմակերպմանը կարող են առնչություն ունենալ բազմաթիվ մարզիկներ: Իրավաբանական պատճառներով մարզիկների եւ թիմերի անունները դեռ չեն հրապարակվում, հաղորդում է ВВС-ն:
Քոութսը կոչ է արել դուրս գալ ստվերից եւ խոստովանել, քանի որ միեւնույնն է` բոլորը վերջում ենթարկվելու են պատասխանատվության:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի